ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սիրիացի քրդերի ներկայացուցիչը կոչ է արել ԵՄ-ին՝ Թուրքիայից հետ կանչել դեսպաններին

Սիրիացի քրդերի ներկայացուցիչը կոչ է արել ԵՄ-ին՝ Թուրքիայից հետ կանչել դեսպաններին
11.10.2019 | 00:00

Սիրիայի դեմոկրատական խորհրդի քաղաքական թևի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ահմեդը հայտարարել է, թե հարկավոր է, որ ԵՄ-ի երկրները Թուրքիայից հետ կանչեն դեսպաններին: «Մենք խնդրում ենք ԵՄ-ի պետություններին, համաշխարհային հանրակցությանը Անկարայից հետ կանչել իրենց դեսպաններին»,- լրագրողներին ասել է Ահմեդը՝ գտնվելով Եվրախորհրդարանում:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ